Անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների ու հատկապես մանկահասակ երեխաներ խնամող միայնակ մայրերի ապրելակերպին ծանոթանալու, նրանց մասին տեսանյութեր պատրաստելու և ամերիկահայ բարերարների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական այցը կատարեցին Գյումրու Վ. Սարգսյան փողոցի մետակայքում գտնվող տնակային ավան: Յուրաքանչյուր նման այցից ու հերթական տեսանյութերի պատրաստումից հետո մեզ չնայած թվում է, թե վերջ, այլևս չենք հանդիպելու նախորդներից առավել ծանր պայմաններում ու անտեսված ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների ու, ի հեճուկս մեր ակնկալիքների, այդպես էլ չի նշմարվում Գյումրիում՝ բառիս բուն իմաստով անտերության մատնված աղքատության եզրագիծը: Ներկայացվող տեսանյութում ընդգրկել ենք 4 ընտանիքների մասին պատմող տեսադրվագներ՝ առանց մեկնաբանութունների: