Պարզվում է՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արգելել է ՀՀԿ պատգամավորներին լրագրողների հետ խոսել, նրանց հարցերին պատասխանել՝ առանց իր թույլտվության: Ընդ որում՝ խոսելու եւ ազատ կարծիք հայտնելու այդ արգելքը վերաբերում է հատկապես այն պատգամավորներին, որոնք մշտապես ՀՀԿ-ին սեւերես են անում՝ հայհոյախառն իրենց պատասխաններով ու դառնում քննարկման առարկա:
Aravot.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը հաստատեց, որ իսկապես ինքը նման արգելք սահմանել է. «Ոչ թե դա արգելք է, այլ ասել եմ՝ անիմաստ հարցադրումներին անիմաստ ձեւով չպատասխանեք»:
Իսկ թե որոնք են անիմաստ հարցադրումներ կամ անիմաստ պատասխաններ՝ կորոշի Գալուստ Գրիգորիչն անձամբ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ