Վանի շրջանում գտնվող Վան ամրոցի վերին մասի պեղումների ժամանակ առաջին անգամ ուրարտական պալատական կառույց է հայտնաբերվել: «Հնագետների խումբը հայտնաբերել է Ուրարտական քաղաքակրթության ամենավաղ կառույցները», – գիտական արշավախմբի ղեկավար, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Էրքան Կոնյարի խոսքերն է փոխանցում «Անատոլիա» լրատվական գործակալությունը: «Մենք շարունակելու ենք պեղել պալատը և նրա շրջակայքը, որպեսզի մյուս կառույցները հետագայում նույնպես պեղենք: Պալատի ճարտարապետական կառուցվածքը ցույց է տալիս, որ այն կառուցվել է վաղ ուրարտական շրջանում: Մեկ ու կես ամսվա աշխատանքի արդյունքում վեց մետր խորության տակ հայտնաբերվեցին պալատի փլատակները: Մենք հույս ունենք գտնել ուրարտական քաղաքակրթության բոլոր հանրային կառույցները», – ասել է Էրքան Կոնյարը: