Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերը երկրի հեռավոր մի շրջանում իրականացած օդային հարձակման արդյունքում սպանել են 8 կանանց ու աղջիկների։ Այս դեպքը տեղի է ունենում աֆղանական ուժերի կողմից իրականացված երեք հարձակումներից հետո, որոնց արդյունքում սպանվել էր միջազգային ուժերի 8, այդ թվում ամերիկացի 4 զինվորական։
Լաղմանի գավառային կառավարության խոսնակն ասում է, թե գյուղացիները սկսել են բողոքի ցույցեր՝ վանկարկելով ՝՝Մահ Ամերիկային՛՛ բառերը։
ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող Միջազգային անվտանգության զորակից ուժերը հայտարարել են, թե օդային գրոհն ուղղված է եղել ընդդեմ 45 ապստամբների, սակայն ավելի ուշ՝ ցավակցություն հայտնել քաղաքացիական զոհերի համար։
Վերջին օրերին մեծացել է աֆղանական ուժերում ծառայող զինվորականների կողմից միջազգային դաշնակից ուժերի դեմ իրականացվող հարձակումների թիվը, ինչը սպառնում է ՆԱՏՕ-ի եւ Քաբուլի միջեւ համագործակցությանը։
Կարդացեք նաև
Արամ Վանեցյան
Ամերիկայի Ձայն