Հայաստանում առաջին անգամ սեպտեմբերի 15-16-ին կազմակերպվել է գաղափարների ծրագրավորման մրցույթ` «m2Work Հեքըթոնը»: Այն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի` infoDev կազմակերպության աջակցությամբ իրականացող ծրագիր է, որը միաժամանակ անց է կացվում 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում: Ծրագրի նախաձեռնությունը Nokia ընկերությանն է: 2012 թվականի սկզբին Համաշխարհային բանկի նորարարության, ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի եւ Nokia ընկերության համատեղ ջանքերով մեկնարկել էր m2Work մրցույթը, ինչն իրենից ենթադրում է 2012 թվականին հայտարարված գաղափարների մրցույթ, որի 2-րդ փուլը հենց «m2Work Հեքըթոնը»-ն է:
«Մրցույթը` «m2Work Հեքըթոնը» գաղափարների մշակում է, որը հնարավորություն է տալիս օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները, մասնավորապես մոբայլ լուծումները` ստեղծել աշխատատեղեր առանց տնից դուրս գալու»,- ասաց Ձերնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նա նշեց, որ օրինակները բազմաթիվ են` սկսած նրանից, որ մարդիկ տանը նստած հեռախոսի միջոցով կարող են իրականացնել շրջակա միջավայրի մոնիթորինգ եւ վարձատրվել դրա համար:
«m2Work Հեքըթոնը»-ը գաղափարների կյանքի կոչման մոբայլ միկրոշախատանքների ստեղծման ազատ միջավայր է, որին մասնակցելու համար 400-ից ընտրվել է 50 մասնակից:
«m2Work Հեքըթոնը»- ին մասնակցում են Հայաստանը, Քենիան, Հարավային Աֆրիկան, Վիետնամը եւ Նեպալը:
Քրիստինա Միրզոյան