Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ գիշերը՝ 00:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Ճանապարհային ոստիկանության Հրազդանի անշարժ հենակետի դիմաց (Գայի պոստ) «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՕՍ 140 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 28-ամյա Կարեն Մխիթարյանի կողմից վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը պարզվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Գավառ քաղաքի բնակիչ Արթուր Աբրահամյանն էր: Վերջինս ամուսնացած էր, ուներ երկու աղջիկ՝ 1 եւ 2 տարեկան, աշխատում էր Գավառի հիվանդանոցում՝ որպես բժիշկ-ռեանիմատոլոգ, իսկ հայրը նույնպես ճանաչված բժիշկ է (լոռ) Գավառում:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության եւ պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի