Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբը խստորեն դատապարտում է Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարքը

Սեպտեմբեր 16,2012 12:15

«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբը խստորեն դատապարտում է Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարքի արդյունքում օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու և նրան անմիջապես ազատ արձակելու փաստը: Հաշվի առնելով վերջին տարիներին Ադրբեջանի ղեկավարության կողմից հետևողականորեն տարածվող և հասարակության մեջ արմատացած հայատյացության պետական քաղաքականությունը, և մարդասպանին արդեն իսկ հերոսի կոչման արժանացնելու հանգամանքը՝ Սաֆարովի վերադարձի դեպքում նրա ազատության մեջ հայտնվելու ելքը միանգամայն կանխատեսելի էր: Հետևաբար Հունգարիայի ղեկավարության՝ դատապարտված մարդասպանին արտահանձնելու քայլը եղել է կանխամտածված, հանցավոր համագործակցություն հայատյաց Ադրբեջանի հետ:


Իրադարձությունների այսպիս զարգացումը կրկին անգամ գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանի 
ագրեսիվ կեցվածքը և պետական քաղաքականությունը տրամաբանորեն հակասում են Ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգային գործընթացին: Ավելին, Ադրբեջանի ռազմատենչ, հակահայ-քսենոֆոբիկ քաղաքականությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային ամենահիմնարար սկզբունքներին: Միևնույն ժամանակ Եվրոպական Միության անդամ Հունգարիայի հանցավոր համագործակցությունը Ադրբեջանի հետ կասկածի տակ է դնում թե ԵԱՀԽ անկողմնակալությունը Ղարաբաղյան գործընթացում, և թե բանակցային գործընթացի արդյունավետությունը:

Արտահանձնմանը հաջորդող երկու շաբաթների ընթացքում միջազգային համայնքի արձագանքը Արբեջանի քայլերը դատապարտելուց այն կողմ չի անցել: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ձևավորված նույնիսկ այսպիսի խիստ վտանգավոր հանգամանքներում միջազգային համայնքը պատրաստ չէ հստակ և արդյունավետ քայլեր ձեռնարկել: Այսպիսի պայմաններում ԵԱՀԽ Մինսկի խմբի Ղարաբաղյան հակամարտության լուծման ջանքերը դատապարտված են,և սաֆարովյան իրադարձություններն այդ ձախողված գործընթացը բերել են իր տրամաբանական ավարտին:

Հաշվի առնելով ձևավորված նոր, հայ ազգի և հայկական պետականության համար անբարենպաստ հանգամանքները՝ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում՝

1. Ամիջապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կասեցնել ԵԱՀԽ Մինսկի խմբի գործընթացին ՀՀ մասնակցությունը:

2. Ղարաբաղյան հակամարտության խնդիրը համարել լուծված և ծավալել ԼՂՀ անկախությունը միջազգային հանրության կողմից ճանաչելուն ուղղված քաղաքականություն:

3. ԼՂՀ անկախությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու գործընթացին ներգրավել սփյուռքահայ համայնքներին ևհասարակական-քաղաքական կազմակերպություններին:

4. Միջազգային դիվանագիտական ասպարեզում նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկել ԼՂՀ-ի միավորումը Հայաստանի Հանրապետության հետ կայացնելու նպատակով, որպես նրա ամբողջական և անբաժանելի մաս, և որպես ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման միակ վերջնական տարբերակ:

 

«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930