Շաբաթ օրը Նոր Զելանդիայի Դանիդին քաղաքի արվարձանում գտնվող Լոգան պարկում կայացել է ռեգբիստների ավանդական մերկ մրցախաղ՝ տեղի «Node Blacks» եւ Հարավային Աֆրիկայի «Springbox» թիմերի միջեւ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ հանդիպմանը ոչ մի մերկ կին ներկա չի եղել: Բայց դրա փոխարեն հանդիսականին ոգեւորել է աջակցության աղջիկների խումբը:
Չնայած մերկ ռեգբիի կազմակերպման գաղափարը բոլոր նորզելանդացիների սրտով չէ, սակայն իշխանությունները դրա անցկացմանը չեն խոչընդոտում, քանի որ կազմակերպիչները դա հիմնավորում են նրանով, որ թիմերը մրցում են հին օլիմպիական խաղերի «ավանդական մարզահագուստով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ