Դոնեցկի «Շախտյորը» արտագնա խաղում 3:0 հաշվով ջախջախեց Լուգանսկի «Զարյային»՝ Ուկրաինայի առաջնության ինը տուրերում տանելով իներորդ անընդմեջ հաղթանակը:
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղում խփեց իր գոլը, որը 12-րդն է Ուկրաինայի առաջնությունում: Դրա համար Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստից եւ լավագույն ռմբարկուից պահանջվեց ընդամենը 2 րոպե: Նա 59-րդ րոպեին փոխարինեց Դուգլաս Կոստային եւ 61-րդին կրկնապատկեց հաշիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ