Ճանաչված դերասան Միխայիլ Բոյարսկին Ռուսաստանի պրեմիեր լիգայի՝ «Թերեք»-«Զենիթ» հանդիպումից առաջ «սպառնացել» էր, որ եթե պետերբուրգյան ակումբը պարտվի, կսափրի բեղերը եւ լայնեզր գլխարկը դեն կշպրտի: Ու «Զենիթը» պարտվեց: Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովն էլ իր միկրոբլոգում դերասանին հորդորել է հրաժարվել այդ մտքից: «Քանի որ ճանաչված դերասանին դժվար է պատկերացնել առանց բեղերի եւ լայնեզր գլխարկի, խնդրում ենք նրան նման բան չանել», – գրել է Կադիրովը «Twitter»-ում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ