ՖԻԴԵ-ն հրապարակեց նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի կանանց աշխարհի առաջնության 64 մասնակիցներից 62-ի անունները (վերջին երկուսին որոշելու է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը):
Աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիների միջեւ կայանալիք պայքարին մասնակցելու են մի քանի հայ աղջիկներ, որոնք հանդես են գալիս տարբեր երկրներում: Մասնավորապես, Եվրոպայի 2010 եւ 2011 թվականների առաջնությունների արդյունքով աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Ամերիկա Աշխարհամասից Տաթեւ Աբրահամյանը պաշտպանելու է ԱՄՆ-ի, Նատալյա Խուդգարյանը՝ Կանադայի մարզական դրոշի պատիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ