Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը լրտեսներ է ուղարկում Լիբիա

Սեպտեմբեր 15,2012 20:17

ԱՄՆ-ը մեծ թվով լրտեսներ, զինվորականներ ու անօդաչու հետախուզական օդանավեր է ուղարկում Լիբիա՝ արագացնելու համար այս երկրում ԱՄՆ-ի դեսպանին ու երեք այլ ամերիկացիների սպանած անձանց հայտնաբերելու աշխատանքները։ 

Սակայն Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Ասիայում շարունակվող հակամարտությունների պատճառով այս տարածաշրջաններ ուղարկված լրտեսների մեծ թվի պատճառով, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը տեղեկացրել է, որ ունի պահեստային սահմանափակ թվով լրտեսներ։ 

Իսկ Լիբիան, բռնակալ Մոամմար Քադաֆիին տապալելուց հետո ընկած մեկ տարվա ընթացքում դեռեւս չի կարողացել լիակատար վերահսկողություն սահմանել ամբողջ երկրի տարածքի վրա եւ չունի հետախուզական կայացածգործակալություններ։ 

ԱՄՆ-ը Լիբիա է արդեն ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննչական խմբեր, որոնք պիտի փորձեն հայտնաբերել ալ Քաիդայի համակիրներին, որոնք այս երկրում անցկացված ցույցերը վերածել էին Բենգազիում ամերիկյան հյուպատոսարանի դեմ զինված հարձակման։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեսպան Քրիս Ստիվընսը եւ դեսպանատան երեք այլ աշխատակիցներ զոհվել էին Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 11-րդ տարելիցի օրը հյուպատոսության վրա հրազենային մի քանի տեսակներով իրականացված հարձակման արդյունքում։

Ամերիկայի Ձայն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930