Հալեպում սպանվել են Սիրիայի այսպես կոչված ազատ բանակի ռազմական խորհրդի ընդհանուր քարտուղար Ամմար Ալ-Վավին և մի քանի թուրք սպաներ:
«Դամպրեսս» լրատվական կայքի լավատեղյակ աղբյուրները հավաստիացնում են, որ «Ամմար Ալ-Վավին սպանվել է Սիրիայի բանակի միջոցով, Հալեպը զինյալ ապստամբներից մաքրագործելու ընթացքում»:
Ամմար Ալ-Վավին, բաժանվելով պետական բանակից միացել էր ապստամբներին ստանձնելով Ազատ բանակի ռազմական խորհրդի ընդհանուր քարտուղարի պարտականությունները:
Նույն աղբյուրի համաձայն թուրք սպաները սպանվել են Հալեպի «Ալ-Մեյդան» քաղաքամասում:
Հալեպի «Ալ-Մեյդան» քաղաքամասը ապստամբների հիմնական կենտրոններից մեկն է
համարվում:
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 15 սեպտեմբերի 2012թ.