Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Կիրակոսյան. «A1+»-ի եթեր վերադառնալը ժողովրդավարության ողջամիտ դրսեւորում էր

Սեպտեմբեր 15,2012 14:45

 Այսօր Ժողովրդավարության միջազգային օրն է: «Ժողովրդավարություն» հասկացության շուրջ  «Հենարան» ակումբում խոսեցին  հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Կիրակոսյանն ասաց, որ  Հայաստանը նույնպես մասնակից է ժողովրդավարության արժեքների հաստատման գործընթացին, սակայն առանձնահատուկ կարեւորություն ունի պետության մասնակցությունը. «A1+»-ի եթեր վերադառնալը ժողովրդավարության ողջամիտ դրսեւորում էր: Դա նշանակում է,  որ իշխանությունը չվախեցավ եթերից ալտերնատիվ կարծիքներ լսել: Վահե Ավետյանի հետ կապված շարժման պարագայում ակտիվացավ հասարակության մի հատվածը, սակայն  խնդրին այն է, որ նույն զանգվածն ակտիվանում  է հնչեղ խնդիրների ժամանակ: Նույնը նաեւ Մաշտոցի պուրակի հարցում»:

Կիրակոսյանը հավելեց, որ ժողովրդավարության առումով ողջամիտ դրսեւորումներ չեն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատապարտելը վեց  տարի ազատազրկման, եւ Մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցում չտալը եւ արդար դատավարություն չանցկացնելը. «Այդ կերպ մեր դատական համակարգը  ցույց տվեց իր դատարկությունը»:

Արտակ Կիրակոսյանի խոսքով, Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը խոչընդտում են խորքային խնդիրներ`  բիզնեսի կառավարման ոլորտում. «Կորպորատիվ պատասխանատվությունը թույլ է,  օրինակ` հանքաարդյունաբերող ընկերությունների պարագայում: Մյուս խնդիրն իշխանության եւ փողի տարանջատումն է: Եվրոպական երկրներում իշխանությունն ու փողը սերտաճած չեն, ինչպես Հայաստանում: Դրանից էլ բխում են ընտրակաշառքները, ինչն ամոթ եմ համարում»:

Կարինե  Նալչաջյանի համոզմամբ` ժողովրդավարության մոդելները տարբեր երկրների պարագայում միանշանակ չեն գործում. «Այն երկրներում, որտեղ ժողովրդավարությունը հաստատվում է խելամիտ կերպով, մարդիկ հոգեբանորեն իրենց  լավ են զգում, չեն կաշկանդվում եւ ուշադիր են միմյանց հանդեպ: Իսկ հակառակ դեպքում մադրիկ խոչընդոտներ են ունենում շփման եւ վստահելու հարցում` ավելորդ լիազորություններ փնտրելով իրենց պաշտպանվածության համար»:

Հոգեբանի խոսքով, ժողովրդավարության բացարձակ մոդելը հարիր չէ Հայաստանին. «Ժողովրդավարական համակարգի լիդերը կարող է մեզանում թույլ մարդու տպավորություն ստեղծել, մեզ պետք է ավտորիտար ռեժիմի լիդեր, ում գերնպատակը կլինի երկրի զարգացումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930