ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը դեռ վաղ է համարում խոսել, թե նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն իր թեկնածուն է առաջադրելու, սատարելու է գործող նախագահին, թե ընդդիմության միասնական թեկնածուով է հանդես գալու:
«Նախագահական ընտրությունների մասին ԲՀԿ-ն կհայտնի իր տեսակետը այն ժամանակ, երբ այդ քննարկումը կլինի, որոշում կլինի , այսինքն այդ մասին, հաջորդ դասին»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Վ. Բաբայանը:
Նա նաեւ կրկնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ավելի վաղ հայտնած տեսակետը , որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ամենաբարձր քաղաքական վարկանիշն ունի հասարակության մեջ. «Մնացած հարցերի վերաբերյալ` կապված նախագահական ընտրությունների մասնակցության հետ եւ ընդհանրապես հաջորդող քայլերի վերաբերյալ, կուսակցությունում կլինեն քննարկումներ որոշումներ, եւ այդ գործոնը` պարոն Ծառուկյանի մեծ հեղինակություն ունենալու եւ բացառիկ վարկանիշ ունենալու հարցը կքննարկվի, եկեք այդ մասով հարցերն ավարտենք, որովհետեւ մենք գուշակություններով չպետք է զբաղվենք: Ինչ վերաբերվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության համագործակցությանը այլ քաղաքական ուժերի հետ, ԲՀԿ-ն հռչակվել է այլընտրանքային քաղաքական ուժ եւ որպես այլընտրանքային ուժ` խնդիր չունենք համագործակցելու ինչ-ինչ հարցերում այլ քաղաքական ուժերի հետ»:
Նա նաեւ հավատացրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարց բարձրացնելու խնդիր կուսակցությունն իր առաջ չի դրել, պարզապես դեմ են արտահայտվել գործող կառավարությանը. «Վարչապետի վերաբերյալ եղել է կուսակցության մամուլի խոսնակի հայտարությունը, որում ամեն ինչ ասված է »:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ