Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ր հարցերն են նյարդայնացնում աղջիկներին

Սեպտեմբեր 15,2012 12:59

 

Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք այն հարցերին, որոնք նյարդայնացնում են տղաներին, իսկ ո՞ր հարցերն են նյարդայնացնում աղջիկներին. հարցի պատասխանը ստանալու համար փոքրիկ հարցում անցկացրինք, որի արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը.

«Ընկեր ունե՞ս»

Աննա, 20 տարեկան: «Չեմ հասկանում այն տղաներին, ովքեր, փողոցում տեսնելով աղջկան, փորձում են մոտենալ եւ բարեւին անմիջապես հաջորդում է այս հարցը: Դա ինձ շատ է նյարդայնացնում եւ սա այն հարցն է, որ ունենալու-չունենալու դեպքում, միեւնույնն է ցանկություն չի առաջանում պատասխանելու: Եվ հետո, մենք այնքան փոքրը երկրում ենք ապրում, որ մինչև մոտենալը այդ հարցի պատասխանը նախօրոք կարող է իմանալ. առանձնապես բարդ բան չէ»:

«Բա ե՞րբ ես մտադրիր ամուսնանալ»

Աստղիկ, 22տարեկան: «Ապշում եմ ուղղակի այն տղաների վրա, ովքեր այս հարցը տալիս են, շատ լավ իմանալով, որ քո կյանքում դեռ չկա այն մեկը, ում հետ մտադրություն կունենաս ընտանիք կազմելու: Նման հարց կարելի է տալ զույգերին կամ արդեն նշանադրվածներին, բայց ոչ ազապ աղջիկների, որոնք դեռ շարունակում են իրենց ուսումը, մինչև մի օր անկասկած կհանդիպեն իրենց երկրորդ կեսին»:

«Էդքան սովորում ես, ի՞նչ անես»

Ալինա, 23տարեկան: «Երբ որեւէ հավանող տղայից այս հարցն եմ լսում, ակամայից հասկանում եմ, որ հարցի երկրորդ մասը թաքցնում է՝ «Մեկ է չես աշխատելու»: Հարցի տրամաբանական շարունակությունը որքան էլ փորձում են քողարկել, միեւնույնն է, պարզ է դառնում, եւ եթե անգամ նա այդ հայացքների տեր երիտասարդ է, միեւնույնն է, հարցի իմաստը չեմ հասկանում: Մի՞թե չեն ցանկանում, որ իրենց կինը խելացի լինի, անկախ նրանից, կաշխատի, թե ոչ»:

«Ու՞ր էիր, ինչի՞ հեռախոսիդ չէիր պատասխանում»

Գայանե, 20տարեկան: «Զույգերի կամ առավել եւս  ամուսինների դեպքում, երբ տղամարդն այս հարցն է տալիս հրամայական տոնով, սա վիրավորական է ցանկացած կնոջ կամ աղջկա համար:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930