Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Ակունինը փորձում է «Սպիդ Ինֆոյից» ստանալ 3 մլն. ռուբլու փոխհատուցում

Սեպտեմբեր 15,2012 10:55

Բորիս Ակունինը վարկաբեկող հադվածում իր անունը օգտագործելու բողոքով հայց է ներկայացրել  «Սպիդ ինֆո» թերթի դեմ, հաղորդում է РИА Новости-ն:

Ինչպես նշել է Մոսկվայի իզմայիլովյան դատարանի ներկայացուցիչը Գրիգորի Չխարտիշվիլին /Բորիս Ակունինը/ խնդրում է արժանահավատ չհամարել լրագրող Զաօզերսկու կողմից «Սպիդ ինֆո»-ի համարներից մեկում տպագրած  տեղեկությունները: «Ինտերֆաքսի» տեղեկատվությամբ, համաձայն հայցադիմումի, ընթացիկ տարվա մայիսին թերթը հրապարակել է    Բորիս Ակունինի հետ «Առաջին գործը, որ անում եմ, գնում եմ գերեզման, իսկ երկրորդը` հասարակաց տուն» վերնագրով մի հարցազրույց:

Ակունինի խոսքերով ինքը այդ հրատարակչությանը երբեք հարցազրույց չի տվել, որի հետ կապված էլ խնդրում է  իրեն վարկաբեկող հոդվածի համար վճարել  բարոյական փոխհատուցում:

Դատարանի մամլո քարտուղար Անաստասիա Սեմյոնովան ճշտել է, որ Բորիս Ակունինը խնդրում է իրեն վճարել 2 մլն ռուբլի բարոյական վնասի և 1մլն ռուբլի իր մասին իրականության չհամապատասխանող տեղեկություններ տարածելու համար:

Հայցադիմումի քննարկումը նշանակված է սեպտեմբերի 19-ին:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել