«Առաջին լրատվական»-ն այսօր կապ հաստատեց ֆրանսիահայ «Nuvelles D՛Armenie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանի հետ: Մեզ հետ զրույցում ճանաչված պարբերականի խմբագիրը պատմեց, որ տեղյակ է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցը մեծ իրարանցում է առաջացրել Հայաստանում:
Ավելին, Թորանյանը պատմեց, որ ճշտել է, և խոսակցություններն այն մասին, թե չկա հարցազրույցի ձայնագրությունը, կամ հարցազրույցում Գագիկ Ծառուկյանի (հարցազրույցում՝ «Դոդի Գագո) մասին չի հիշատակվում, ճիշտ չէ, քանի որ իր տրամադրության տակ է հարցազրույցի ձայնագրությունը, և եթե պետք լինի, կարող է ապացուցել. «Անշուշտ կա ձայնագրությունը, հո մենք երեխա՞ չենք, եթե հանկարծ փաստելու անհրաժեշտություն լինի իրավապահ մարմիններին, մենք կներկայացնենք ձայնագրությունը», -եզրափակել է Արա Թորանյանը: