Լրահոս
Օրվա լրահոսը

Ալի Աբասով. «Ղարաբաղյան հարցի միակ լուծումը միասնական տարածք մտնելն է»

Սեպտեմբեր 14,2012 22:06

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրեցինք Ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարների մասին: Նա ասաց.

Հեռանկարները վատ են: Ես միշտ ասել եմ, ցավոք դա մնում է միակ հնարավորությունը, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է մտնեն միասնական երկրաքաղաքական տարածք: Դա կարող է լինել Եվրամիությունը, Ռուսաստանի առաջարկած Եվրասիական միությունը, դա կարող էլ լինել Անդրֆեդերացիան (դա քիչ հավանական է, տարբերակներից մեկն է : Դա հանում է սահմանների հարցը, թե ինչն ում է պատկանում: Ցավոք, դա այժմ միակ հեռանկարն է:

-Այսպես ո՞նց կլինի:

Եթե մտնում ես միասնական տարածք, ինչպես ժամանակին երեք երկրները (Հարավային Կովկասի-Ո.Ս.) խորհրդային Ռուսաստանի կազմում էին, եւ հակամարտությունները ավարտվեցին ուժի ազդեցությամբ: Ցավոք ստացվում է, որ մենք պետք է սպասենք վճռորոշ երկրների կողմից արտաքին ինչ-որ ազդեցություն՝ ասենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության կողմից, որովհետեւ այլ տարբերակները մեզ մոտ չեն ստացվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930