Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որ վնասվածքի պատճառով քիչ էր մնում հրաժեշտ տար մեծ թենիսին, կրկին փայլուն խաղ է ցուցադրում՝ միմյանց ետեւից հաղթելով Ուիմբլդոնում, Լոնդոնի օլիմպիական խաղերում եւ US Open-ում:
Փորձագետներն այդ կտրուկ առաջընթացը միայն մարզուհու տաղանդով չեն բացատրում, դրա համար էլ սկսեցին նաեւ այլ գործոններ որոնել: Ու նրանց ուշադրության ոլորտում հայտնվեց Սերենայի նոր երիտասարդ մարզիչ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որի հետ թենիսիստուհին աշխատում է հունիս ամսից: Պարզվել է, որ նրանց միջեւ սիրավեպ է սկսվել:
Բայց մասնագետներն անմիջապես հիշել են Սերենայի կենսագրության մի ժամանակահատված, երբ խաղամակարդակի անկում թույլ չտալու նպատակով՝ նրա մարզիչը, որ նաեւ հայրն է, լավ մարզված մի տղամարդ էր վարձել, որի հետ մարզիկ դուստրը կարող էր սեքսով զբաղվել: Սակայն այդ պատմությունն անակնկալ ավարտ ունեցավ: Տղամարդը, չդիմանալով Սերենայի ֆիզիկական հզորությանը, մի գեղեցիկ օր փախել ՝էր պատուհանից, անձամբ զանգահարել Սերենայի հորը եւ հայտարարել համագործակցությունը դադարեցնելու մասին: Ընդ որում, նա հրաժարվել էր դստերն արդեն մատուցած սեանսների փոխհատուցումից:
Որքա՞ն կդիմանա Գրիգոր Դիմիտրովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ