Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբյանը Փարիզում հայտարարություն է բաժանել

Սեպտեմբեր 14,2012 20:50

Այսօր Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնված հանցագործ Ռամիլ Սաֆարովին խնդրին։

Իր ելույթում հայ պատգամավորը մասնավորապես ասել է. «Հերթական անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ ինքը իրավունք չունի լինելու եվրոպական մեր ընտանիքի անդամը, եւ մի երկիր, որտեղ գրեթե սրբագործություն է համարվում էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունը, պիտի դատապարտվի ողջ քաղաքակիրթ մարդկության կողմից։ Հարգելի գործընկերներ, այս հրեշավոր գործարքը կարող էր եւ տեղի չունենալ, եթե միջազգային կառույցները, եթե մեր Վեհաժողովը հաճախակի անգամներ չդրսեւորեին երկակի ստանդարտներ տոտալիտար Ադրբեջանի հանդեպ։ Այն, ինչ տեղի ունեցավ, այդ ամոթն ու խայտառակությունը, ուղղակի հարված էր եվրոպական արժեհամակարգին, միջազգային հանրությանն ու քաղաքակիրթ աշխարհին։ Երեկ եվրոպական խորհրդարանն իր ընդունած բանաձեւում դատապարտեց Սաֆարովի արտահանձնում ու Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ կայացած գործարքը։ Ես հույս ունեմ, որ մեր կառույցը եւս լիագումար նիստում իր հստակ եւ պաշտոնական գնահատականը կտա տեղի ունեցած խայտառակությանը»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930