Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի կարծիքը՝ ուրիշի փոխարեն քվեարկության մասին. «Դա անթույլատրելի է» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2012 20:43

ԲՀԿ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը 5-րդ գումարման ԱԺ-ում առաջինն էր, որ խախտեց օրենքը եւ քվեարկեց ուրիշի փոխարեն: Սա այն դեպքում, երբ ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանն ինքն էր երաշխիքներ ուզում Հովիկ Աբրահամյանից, որ նա միջոցներ ձեռնարկի ուրիշի փոխարեն քվեարկությունները բացառելու համար:

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանից եւ Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես են մեկնաբանում իրենց թիմակցի այդ քայլը: Կարո՞ղ ենք ասել, որ նաեւ այս գումարման ԱԺ-ում«բարի ավանդույթները» շարունակվում են:

Միքայել Մելքումյանի խոսքերով՝ «Ճիշտն  ասած, ես չեմ տեսել տեսանյութը, ոչ էլ նկատել եմ: Իհարկե, ցանկացած այլ քվեարկություն քննադատելի է, որեւէ կերպ ընդունելի չէ»: Նա չհամաձայնեց, որ այդ ավանդույթները շարունակվում են ի դեմս ԲՀԿ-ի. «Չէ, ես համակարծիք չեմ, որ շարունակվում են: Ես մինչ օրս չեմ նկատել, որ մեր խմբակցությունում այդպիսի դեպք կա: Հենց որ նկատեմ, անպայման կբացառեմ»:
Վահե Հովհաննիսյանը նույնպես վստահեցրեց, որ ինքն էլ չի նկատել Հարություն Ղարագյոզյանին՝ ուրիշի փոխարեն քվեարկելիս: Ոչ էլ տեսանյութն է դիտել: Նրա խոսքերով՝ «Եթե եղել է նման բան, իհարկե, պետք է քննադատեն: Ես չեմ տեսել, բայց պետք է քննադատեմ միանշանակ: Դա ե՛ւ իմ կարծիքն է, ե՛ւ խնդրում եմ արձանագրեք՝ Գագիկ Ծառուկյանի կարծիքն է: Դա անթույլատրելի է, իհարկե: Մանկապարտեզ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930