Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ոչ ավանդական կողմնորոշում ունեցող ֆուտբոլիստներին հորդորել է դուրս գալ ստվերից եւ իրենց մասին բացեիբաց հայտարարել: Նա արձագանքել է ֆուտբոլիստներից մեկի անանուն նամակին, որը խուսափում է անունը տալ՝ վախենալով հնարավոր հետեւանքներից: «Ես այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուրը պետք է համարձակություն ունենա եւ չվախենա իր ոչ ավանդական կողմնորոշվածության մասին բացեիբաց խոսելուց: Գերմանիայի քաղաքական կյանքում էլ այդպիսի օրինակներ կան», – Բունդես-կանցլերի խոսքերը մեջբերում է «Советский спорт»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ