Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը «քաղաքականացված» է որակում Եվրախորհրդարանի բանաձեւը

Սեպտեմբեր 14,2012 18:40

Պաշտոնական Բաքուն այսօր «քաղաքականացված» է որակել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հարցով Եվրախորհրդարանի` նախօրեին ընդունած բանաձեւը, որում դատապարտվում է Ադրբեջանի նախագահի որոշումը։

«Ադրբեջանի կողմից այդ հարցում ձեռնարկված քայլերը համապատասխանում են բոլոր միջազգային կոնվենցիաներին։ Ադրբեջանի համար Ռամիլ Սաֆարովի հարցը փակված է», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։

Նա Եվրախորհրդարանի պատգամավորներին կոչ է արել «նայել հարցի արմատին», որում, ըստ Աբդուլաեւի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։

«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ այդ հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքից Հայաստանի զորքերի դուրսբերումն է։ Իսկ Հայաստանը, օգտագործելով ամեն հնարավորը, ձգտում է պահպանել ստատուս քվոն», – ասել է ադրբեջանական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930