Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խնդրեմ, ովքեր ուզում են, կարող են ներկայանալ գլխավոր դատախազի մոտ ընդունելության»

Սեպտեմբեր 14,2012 18:23

Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անտեսեց, երբ նրանք հարցով դիմեցին իրեն:

Ցուցարարները ամեն հինգշաբթի, կառավարության նիստերի օրերին, դժգոհում են, որ նրանց երբեւէ չի հաջողվում զրույցի բռնվել դատախազի հետ ու ներկայացնել իրենց խնդիրները: Քաղաքացիների այս դժգոհությունները գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն այսկերպ բացատրեց. «Գլխավոր դատախազի մոտ ընդունելության կարգ գոյություն ունի, եւ առայսօր չի եղել մի դեպք, երբ գլխավոր դատախազին ընդունելության համար դիմեն ու անհիմն մերժվի… Դատախազը չի կարող քրեական բոլոր գործերի մասին անգիր հիշել: Եթե տվյալ անձը գլխավոր դատախազի մոտ ընդունելություն է խնդրում` իր բողոքն ու դժգոհությունները, խնդիրները ներկայացնելու, ավելի լավ կլինի դա լինի պատշաճ կարգով, որ դատախազն էլ հասկանա, որ գործի մասին է խոսքը: Լուրջ քրեական գործերը ձեռքի հետ, ոտքի վրա չեն քննարկվում, այլ դրանք պետք է օրենքով սահմանված կարգով քննարկվեն եւ խնդրեմ, ովքեր ուզում են կարող են ներկայանալ ընդունելության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930