Այսօրվանից վաճառքի է հանվել Գինեսի ռեկորդների նոր գիրքը, որտեղ կան ամենատարբեր բնույթի ռեկորդներ: Ռեկորդակիրների շարքում հայտնվել է Գերմանիայում բնակվող աշխարհի ամենածեր մարմնամարզուհին` ֆիզկուլտուրայի նախկին ուսուցչուհի 86-ամյա Իոհան Կասսը:
Գրքում է հայտնվել գերմանացի մեկ այլ ռեկորդակիր`52-ամյա Բետտինա Դորֆմանը, ով ունի բարբի տիկինիկների ամենախոշոր հավաքածուն: Նա իր առաջին տիկնիկը գնել է 1993 թ-ին: Ներկայումս նրա հավաքածուի մեջ կան մոտ 15 հազար բարբի տիկնիկներ:
Ճապոնացի դիզայներ Կաձուհիրո Վատանաբեն Նյու Յորքում ցուցադրել է ամենաբարձր իրոկեզը: 113 սմ երկարությամբ սանրվածքը ևս ընդգրկվել է Գինեսի 2013 թվականի ռեկորդների գրքում:
Ամենածանր մարմնամարզուհին է ճանաչվել սումոյի մարզիկ լոնդոնցի Շարրան Ալեքսանդերը, ում քաշը 203,2 կգ է:
Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակության մեջ մտել են նաեւ ամենախոշոր ձին`213 սմ. հասակով, ամենափոքր ցուլը, որի հասակը 76 սմ է, Զեւս անունով շունը, որը գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաբարձրահասակ շուն, նրա հասակը 1 մ 12 սմ է: 70 կգ-անոց շան տիրուհին նրան օրական 14 կգ կեր է տալիս և շատ այլ զարմանահրաշ ու ապշեցնող ռեկորդներ:
Անդրանիկ Ջալալյան