Ուսանողներիս համար երթուղային տաքսիներով ուսումնական հաստատություն հասնելն իսկական փորձություն է: 13 մարդու համար նախատեսված մեքենաները հաճախ կրկնակի ավել ուղևորներ են տեղափոխում: ՈՒսանողները բողոքում են, որ մանավանդ առավոտյան ժամերին, ստիպված են երկար սպասել, մինչ դատարկ երթուղային տաքսի գա, արդյունքում՝ ուշանում են դասերից:
Այսպիսի տեսարան, կարծում եմ, բոլորս ենք տեսել, նաև՝ ինքներս հայտնվել նման իրավիճակում: Բռնվել հնարավոր ամեն ինչից, պահել հավասարակշռությունը և ուշադիր լինել սեփական իրերի նկատմամբ. սրանք այն «ոսկե կանոներն» են, որ պետք է իմանա յուրաքանչյուր ուսանող, ով օգտվում է երթուղային տաքսիներից: