ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունից տեղեկացնում են, որ հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը:
Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը հայտնում է իր ցավն եւ ցնցումը Հայաստանի եւ Հունգարիայի անակնկալ միջպետական կապերի խզման պատճառով: Չենք հասկանում եւ չենք կարող ընդունել այն բացատրությունները, որոնք չնայած հայկական կողմին բազմիցս տրված խոստումների, Հունգարիայի արդարադատական մարմինները, անտեսելով ամենակարեւոր մարդկային եւ բարոյական օրենքները, զիջելով ադրբեջանի թուրքական պետության ճնշմանը, մարդասպանին հայրենիք արտաքսման որոշում կայացրեցին:
Ծանր մասնագիտական սխալ ենք համարում 1983 թվականին ընդունված Ստրասբուրգի կոնվենցիայի ոգուն եւ իմաստին հակասող, հունգար իշխանությունների կողմից ընդունված որոշումը:
Նկատի առնելով վերը նշված հանգամանքը, պահանջում ենք գործի եւ կապված գործարքի հետին պարագաների բացահայտման նպատակով հետաքննության հարուցում ի դեմ որոշում կայացնողների, առանց ուշադրության նրանց զբաղեցրած դիրքի եւ անձի, քաղաքական, եւ եթե անհրաժեշտ է, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Ժամանակն է եկել աշխարհին բացատրել, որ հինգհազարամյա պատմություն ունեցող քրիստոնյա ժողովրդին չի կարելի ձգել այնպիսի վայրագ պետության եւ հասարակության քմահաճությանը, որն հերոսացնում է վախկոտ, դեմ առ դեմ պայքարի անընդունակ, գաղտագող գիշերային մարդասպանին:
Համարում ենք, որ Ստալինի քմահաճույքով թուրքերին գերված եւ այսօր անկախ Արցախը, պետք է միջազգային ճանաչում ստանա: Եվրոպական Միությունը, ներառյալ Հունգարիան, պետք է հետեւի ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի խորհրդարանի իմաստուն կարծիքին, որ եթե ԱՄՆ-ը ժամանակին հրաժարվեր ազգերի ինքնորոշման իրավունքից, ցայսօր կմնար որպես անգլիական գաղութ:
Նիկողոս Հակոբյան
Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարության նախագահ