Լրահոս
Օրվա լրահոսը

«Բլոգը չի կարող եկամուտի աղբյուր լինել». Բլոգեր Արթուր Ավանեսով

Սեպտեմբեր 14,2012 18:10

Մասնագիտությամբ ծրագրավորող 25-ամյա Արթուր Ավանեսովն աշխատում է  Երևանի Ինֆորմատիկայի Պետական քոլեջում: Նա նաև նույն քոլեջի կայքի պատասխանատուն է, դրանից բացի ունի իր առանձին բլոգը՝ avanesov.net. թե ինչու է այն ստեղծվել՝ Արթուրը չկարողացավ պատասխանել, փոխարենն ասաց. «Ես շատ կայքեր ունեմ, բլոգս կարելի է ասել հերթականն էր, այդպիսի որոշում չի եղել»: Բայց այն, որ բլոգն արդեն 476 օրական է, դա նկատվում է այնտեղ մտնելուն պես: Սկզբում բլոգում գրել է այն, ինչ իրեն է հետաքրքրել, այդպես էլ ընտրել է բլոգի բաժինները. «Սկզբում բլոգումս գրել եմ միայն ռուսերեն աղբյուրներից վերցրած հետաքրքիր նյութեր, պատմություններ և այլն, հետո եղավ մի պահ երբ հակերային հարձակումները շատացան մեր հայկական կայքերի վրա, հիշում եմ մի օրում մի անգամ կոտրել էին շուրջ 97 կայք, երևի թե այդ օրվանից որոշեցի գրել նաև այդպիսի նյութեր: Որպեսզի գոնե մի բանով օգնեմ և իրազեկվեն այդ կոտրված կայքատերերը», – ասում է Արթուրը: Գրեթե բոլոր բլոգներում կա մի բաժին, որը պատմում է հենց բլոգերի մասին, սակայն avanesov.net-ում այն բացակայում է, Արթուրի խոսքով՝ եթե մարդուն հետաքրքիր է, դժվար չէ այս դարում, նամանավանդ Հայաստանում, իմանալ իր կամ ուրիշի մասին: Բլոգում գրում է այն, ինչի մասին ցանկանում է բարձրաձայնել, այն չունի որևէ թեմատիկ ուղղվածություն: Սակայն այս ամենից զատ՝ Արթուրի համար բլոգը երբեք չի կարող եկամուտի աղբյուր լինել, պատճառը մեկն է՝ այն համարում է իր հոբբին: Մի քանի ամիս է, ինչ բլոգը չի թարմացվել, պատճառը ժամանակի սղությունն է, բայց այդ սուղ ժամանակի հետ մեկտեղ Արթուրը ամիսներ առաջ բացել է նաև մեկ այլ կայք՝ paruyrsevak.net, որտեղ տեղ են գտել գրողի բանաստեղծությունները, ելույթները, ինչպես նաև բանաստեղծությունների Սևակի ընթերցմամբ աուդիո տարբերակներ:  Կայքը ստեղծվել է, քանի որ Սևակը Արթուրի ամենասիրելի գրողն է: Նա առանձնացրեց նաև իր համար Սևակի «ամենաբանաստեղծությունը»՝ «Մի պահ զղջում եմ»: Բլոգերն ասում է, որ paruyrsevak.net-ը պատրաստվում է նվիրաբերել Պարույր Սևակի տուն – թանգարանին:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930