Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի րոպե անգամ չի դադարեցվում պայքարը աղանդավորական կազմակերպությունների դեմ». Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյան

Սեպտեմբեր 14,2012 17:43

Կիրակի օրը` սեպտեմբերի 16-ին, կտոնվի հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերաց տոնը: Այսօր «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Նուբարաշենի հոգևոր հովիվ` Տեր Նիկողոս Քահանա Հովհաննիսյանը  խոսեց տոնի առաջացման պատմության մասին եւ ասաց. «Խաչվերացը  քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական եկեղեցուԿաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Ըստ Գրիգոր Տաթևացու, խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»:
Հոգեւորականի խոսքով, այս տոնը ժողովրդի կողմից շատ է սիրվել: Այն հաճախ կապում են մահացածների հետ, իսկ դա սխալ է: Սեպտեմբերի 16-ին չի կարելի գերեզմաններ գնալ, պետք է հաջորդ օրը` մեռելոցին գնալ. «Նախատոնական արարողության ընթացքում տեղի է ունենում անդաստան, ըստ որի օրհնվում են երկրի չորս կողմերը: Երգվում են շարականներ եւ հաջորդ օրը լինում է պատարագ: Սովորաբար ուլ է դրվում սեղանին: Այդ օրը խաչի տոնն է եւ որեւէ տխրություն չպետք է լինի: Խաչվերացի տոնը չի կտրում որեւէ արարողություն, քանի որ հասարակության մեջ կա կարծիք, որ կտրում է քառասունքը կամ տարին»:
Տեր Նիկողոս Քահանա Հովհաննիսյանի համոզմամբ, ինչպես մյուս համայնքներում, այնպես էլ Նուբարաշենում կան աղանդավորական կազմակերպություններ: Նա չցանկացավ խոսել նրանց մասին, քանի որ, իր կարծիքով, դա գովազդ է:
«Մի րոպե անգամ չի դադարեցվում պայքարը նրանց դեմ: Հոգեւորականները դասավանդում են դպրոցներում,- ասում է քահանան եւ ավելացնում,-  վերջին շրջանում մարդիկ սկսել են եկեղեցի ավելի շատ հաճախել եւ կարծում եմ, որ աղանդավորական կազմակերպությունները սպառել են իրենց: Խորհուրդ եմ տալիս հաճախ այցելել qahana.am կայքը»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930