2012թ. սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. և 13.09.12թ. օրերին արտադրված,«Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ. արտադրված, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. և 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը հանդիսանում են ոչ թարմ: Լաբորատոր փորձաքննության և փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաև, որ մակնշման և արտադրության օրերը չեն համապատասխանում:
Արտադրող տնտեսավարողներին տրվել է ձվի նշված խմբաքանակների՝ շուկայից հետկանչման հանձնարարական:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին պահպանել զգոնություն և մինչև իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել և չօգտագործել ձու նշված խմբաքանակներից:
Կարդացեք նաև
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին