Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «քյասիբի հոգեբանություն» որակեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկը ` ավելի էժան մեքենաներ հատկացնել Ազգային ժողովի խմբակցություններին ու մշտական հանձնաժողովներին: «Իր հայտարարությունը ցույց է տալիս, որ հանրապետականներն ունեն կեղեքիչի, թալանչու, պետական, հանրային միջոցների վատնողի, գողացողի հոգեբանություն»,- Aravot.am-ի զրույցում Գալուստ Սահակյանին հակադարձեց պարոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ պարոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկել էր էժան մեքենաներ տրամադրել` պատճառաբանելով, որ մեզ պես սուղ պայմաններ ունեցող երկրի համար ԱԺ-ի պատվիրած մեքենաները շռայլություն են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև