Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հո հայրենիքի դավաճան չե՞մ, որ պարոն Գիզիրյանն իմ հետևից ընկնի»

Սեպտեմբեր 14,2012 17:09

 

 

ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին 10,281 ձայնով պարտված դաշնակցական թեկնածուն` Հովսեփ Սիմոնյանը, կշարունակի աշխատել Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչությունում` որպես պետի տեղակալ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետի նախկին թեկնածուն: Չնայած նա քաղծառայող է, որի իրավունքները պաշտպանված են ՀՀ քաղծառայության մասին օրենքով, այդուհանդերձ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է այնպիսի մթնոլորտ ստեղծվի մարզպետարանում, որ այս պաշտոնյան դիմում գրի ու աշխատանքից հեռանա: Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը չէր ողջունել իր ֆինանսիստի` Հովսեփ Սիմոնյանի՝ քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելը և նրան ասել էր, թե դու ձայներ չես հավաքի:

«Էդ ի՞նչ իրավիճակ պտի ստեղծվի, որ ես դուրս գամ: Իմ անմիջական ղեկավարը աշխատակազմի ղեկավարն է, մարզպետը իր ենթակաները ունի, ի՞նչ պիտի անի մարզպետը, ի՞նչ է, ես հայրենիքի դավաճա՞ն եմ, ընկել են իմ հետևից, ես խաբար չեմ: Ինձ թվում է, մարզպետները ուրախ ու երջանիկ պետք է լինեն, որ իրենց աշխատակիցները թեկնածություն առաջադրեն: Ես մարզպետարանում սովորական վարչության պետի տեղակալ եմ, որն ունի իր պաշտոնի անձնագրով իր իրավասություններն ու պարտկանությունները:Ես ինքս կզբաղվեմ դրանով, ինչքան ցանկություն կունենամ», -ասաց մարզպետարանի պաշտոնյան:

Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ մարզպետի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում: «Ես միշտ մտածել եմ մի բան, ուզո՞ւմ եք երկիր ունենալ, եթե օրենքը թույլ է տալիս, որ ես իրավունք ունեմ առաջադրվելու, իրավունք ունեմ քվեարկվելու, չի լինի էնպիսի մարդ, որը կարողանա իմ հանդեպ ինչ-որ կեցվածք ցույց տա. ես հակաօրինական քայլերի միշտ դեմ եղել, ես ուզում եմ , որ հանրապետությունում գործող օրենքները մաքսիմալ պահպանվեն, հարգվեն: Ես հարգել եմ բոլոր կանոնները, լինելով քաղծառայող` որևէ խնդիր չեմ առաջացրել:Կգնամ իմ աշխատանքին, հետագայում կորոշեմ` ինչ եմ անելու , ինչ չեմ անելու, բայց որ որևէ մեկը ի վիճակի չի լինի ընտրությունների հետ կապված իմ հետ խնդիրներ ունենա, էդ միանշանակ հայտարարում եմ, որևէ մեկը չի կարող ունենալ իմ հետ խնդիրներ», -ասաց Հովսեփ Սիմոնյանը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930