ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը համոզված է, որ իրենց լավ ելույթները Ազգային ժողովում որակ են փոխել: «Մեր գրագետ, հիմնավորված, համարձակ, կազմակերպված, պայմանավորված, իրար հետ մշակած ելույթները, շատ լավ է… ես մեզնից գոհ եմ, կարծում եմ` դուք էլ եք մեզնից գոհ, նույն ձեւի շարունակելու ենք: Այդ ելույթները, իսկապես , շատ լավ ելույթները, որակ են փոխել պառլամենտում, բոլոր իշխանավորները դարձել են զգույշ, չեն քնում, խաշի քիչ են գնում, քյաբաբ ուտելու քիչ են գնում, գալիս են նստում էնտեղ պարտադիր»,- այսօր գլխավոր դատախազության դիմաց ՀԱԿ-ի ակցիայի ընթացքում ասաց պարոն Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ