Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարիայի հայկական ինքնավարության մամլո ասուլիսը

Սեպտեմբեր 14,2012 16:38

Հունգարիայի հայկական ինքնավարությունը մամլո ասուլիս էր հրավիրել, որին ներկա էին Հունգարիայի բոլոր խոշոր և  ազդեցիկ լրատվամիջոցները : Ասուլիսի նպատակն էր հերթական անգամ միջազգային հանրության ուշադրությունը սևեռել` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման, Բաքվում միջազգային իրավունքի մի շարք հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ ներում շնորհելու փաստի վրա:

 ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության տեղեկացմամբ՝ ասուլիսին մասնակցում էին Հունգարիայի հայկական ինքնավարության նախագահ Սևան Սարգսյանը, փոխնախագահներ Նիկողոս Հակոբյանը և  Ալեքս Ավանեսյանը: Մեղադրանքներ հնչեցին Հունգարիայի արդարադատության համակարգի և ողջ կառավարության հասցեին: Հայկական ինքնավարությունը շարունակելու է միջազգային հանրությանը սթափեցնող իր միջոցառումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930