Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ.Ժամանակները փոխվում են, իսկ թուրքերը մնում են նույնը

Սեպտեմբեր 14,2012 16:34

«Ադրբեջանական հասարակության ներսում Ռամիլ Սաֆարովը այնքան էլ հերոս չէ, և դա մեզ համար կարևոր թիրախ կհանդիսանա»,-այսօր Times.am քաղաքական քննարկումների ակումբի անդրանիկ հանդիպման ժամանակ, հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ քաղաքական այն նոր իրողությունների, որոնք ի հայտ են եկել ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով, թեմայի շուրջ խոսեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան: Նրա խոսքով ադրբեջանական մամուլից պատկեր չկա, միայն հասարակ պատկերներ են, որոնք քաղաքական գործիչների լուսանկարների հիման վրա են.

«Ադրբեջանական քարոզչությունը ցածր մակարդակի վրա է իրականացվում, նրանք աշխատում են ի օգուտ մեզ՝ կեղծ նամակներ են հորինում Բաքվի հայերի անունից, որը պարզապես ծիծաղելի է: Ադրբեջանական կողմը քարոզչության առումով բացարձակ անվնաս է, քարոզչություն չկա, նրանք շատ անգամ են իրենց հիմար դրության մեջ դնում»:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշեց, որ տեղի ունեցածը աննախադեպ էր, սակայն սպասելի, թուրքական կերտվածքին բնորոշ էր: Սաֆարովը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը. «Մեզ մոտ հերթական անգամ պատրանք ստեղծվեց, թե թուրքը փոխվել է, սակայն ժամանակները փոխվում են, իսկ թուրքերը մնում են նույնը, մենք առողջ դիրքորոշումների կրողը պետք է լինենք:Արցախահայությունը նման դեպքերից հետո Ադրբեջանի կազմում անելիք չունի, նա չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Արցախի ներկա սահմանները պետք է անձեռնմխելի լինեն, եթե դիվանագիտություն ենք խաղում, ապա այս թեզը պետք է առաջ քաշել»:

Տեղեկատվության հարցերով փորձագետ Վահրամ Միրաքյանի կարծիքով էլ արևմտյան երկրների քաղաքականությունը փոխվում է ըստ իրենց շահերի. «Ադրբեջանական հասարակության գերազանց մասը Սաֆարովին ընդունում է որպես ազգային հերոս: Մենք՝ հայերս կողմ ենք, որպեսզի միջազգային օրենքներին համապատասխան Սաֆարովը դատվի»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930