Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան երազանքից` Փոքր Վեդի. Ամերիկացի դիվանագետը` հայկական հյուրասիրությունից մինչեւ արտաքին քաղաքականություն

Սեպտեմբեր 14,2012 16:27

 

Հայերի հյուրասիրությամբ հիացած 29-ամյա դիվանագետ և միջազգային վերլուծաբան Մարկ Դիցենը, ով ազգությամբ ամերիկացի է, աշխատում է ղարաբաղյան խնդրին նվիրված իր հաջորդ հոդվածի վրա:

Վերջին 2 տարվա ընթացքում հրապարակել է վերլուծական հոդվածներ ինչպես Լեռնային Ղարաբաղի, հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նրա աշխատությունների նյութը տարածաշրջանային խնդիրներն են:

Դեռևս 2006-2008 թթ. Մարկն ապրել է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում և կամավորական սկզբունքով աշխատել տեղի դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ:

«Մինչև Հայաստան գալը միայն Ցեղասպանության մասին գիտեի, քանի որ բակալավրիատում պատմության բաժնում եմ սովորել: Հայաստանի մասին ուրիշ ոչինչ էլ չգիտեի: Հետո, երբ ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսից 52 կամավորներով եկանք Հայաստան, Վանաձորում 3 ամիս դասընթացներ անցանք, որի ընթացքում սովորում էինք և´ հայոց լեզու, և´ պատմություն, և´ ծանոթանում հայ մշակույթին»,- ասում է Մարկը:

Ապրելով հայ ընտանիքի հետ նույն հարկի տակ՝ սկսում է ջանասիրաբար աշխատել հայերենի իմացության և խորացման ուղղությամբ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել