Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով կազմակերպված այսօրվա հերթական ակցիային մասնակցեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Մեր խմբակցության բազմաթիվ պատգամավորներ բազմիցս հայտարարել են, որ գտնում են` պատիժը, որ նշանակվել է ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ, ակնհայտորեն համարժեք չէ կատարված արարքին: Նաեւ որպես Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, չէի կարող մտահոգությունս չհայտնել եւ չմիանալ այսօր այս ակցիային, որովհետեւ գտնում եմ, որ մարդու իրավունքները Հայաստանում պետք է լինեն գերակա արժեք եւ մարդու իրավունքները միշտ պետք է լինեն պաշտպանված»,- ասաց Է. Վարդանյանը` շեշտելով, որ ինքը մասնակցելու է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր միջոցառումներին` անկախ, թե որ քաղաքական ուժն է կազմակերպում. «Լինի ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, թե ՀՀԿ, այսինքն՝ այս դեպքում ինձ համար գերակա արժեքը մարդն է` իր իրավունքներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև