Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները վախենում են անգամ 7 պատգամավորի քննադատությունից» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2012 16:14

 ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Ազգային ժողովում նախօրեին խոսել է ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների մասին ու իշխանություններին զգուշացրել ` եթե դատարանի վճիռները մնան ուժի մեջ,  Հայաստանը կունենա 4 քաղբանտարկյալ, ինչը կսրի  ներքին քաղաքական վիճակը: Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով այսօր գլխավոր դատախազության առաջ ՀԱԿ-ի հերթական ակցիայի ժամանակ պարոն Զուրաբյանը հավաքվածներին ասաց. «Եթե դատարանի վճիռները մնան ուժի մեջ, դա անպայման կբերի նրան, որ Հայաստանի վրա էլի կլինեն ճնշումներ, Հայաստանի միջազգային վարկը նորից  կվնասվի: Հակառակ նրան, որ օրենքի պահանջի համաձայն  այդ հայտարարություններն ամբողջությամբ պետք է հեռարձակվեն հեռուստատեսությամբ, մեր բոլոր սուր ելույթները, որոնք վերաբերում են քաղբանտարկյալներին , մարտի 1-ին , թալանին եւ այլն,  բոլոր ելույթները մոնտաժվել են ու հանվել, ցույց չեն տալիս` կոպտորեն խախտելով Հայաստանի օրենքը: Ինչը նշանակում է, որ իշխանություններն անգամ 7 պատգամավորի քննադատությունից վախենում են »:

Պարոն Զուրաբյանը նաեւ ասաց, որ այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակում  հանդիպել է բանակում  մահացած  զինվորների ծնողներին: Նրանք պարոն Զուրաբյանին պատմել են որդիների մահվան հանգամանքները.  «Հնարավո՞ր է սիրել մի պետություն, որը կատարում է նման հանցագործություններ ,իսկ  հետո պետական մակարդակով այդ հանցագործությունները պարտակում է: Հնարավո՞ր է սիրել մի պետություն, որը մարտի 1-ի նման հանցագործություն է կատարում ` կրակելով սեփական քաղաքացիների վրա, զրկում նրանց կյանքից ու հետո նորից պարտակում այդ հանցագործությունը:  Հնարավո՞ր է սիրել մի պետություն, որը պետականորեն կեղծում է ընտրությունները ու մեր գլխին փաթաթում թալանչի մի  կառավարություն, որը մենք չենք ընտրել:  Հնարավո՞ր է սիրել մի պետություն, որի պաշտպանության նախարարության բժշկին օլիգարխի թիկնապահները կարող են սպանել, իսկ հետո այդ պետության ամենամեծ զբաղմունքը լինի այդ օլիգարխին ազատեն պատասխանատվությունից: Հնարավո՞ր է սիրել մի պետություն, որը  ոչ թե փառաբանում է իր երիտասարդներին, որոնք պայքարում են ազատության համար, այլ հակառակը՝ նրանց ուզում է ոչնչացնել ու փտեցնել բանտերում»: Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930