Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ ադրբեջանցիները պետք է գան Երեւան

Սեպտեմբեր 14,2012 16:04

Մինչեւ 2016 թվականը դեռ չորս տարի կա, ու ոչ ոք չգիտի, թե այդ ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչեր կլինեն: Այնպես որ, մեր շախմատիստները Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադային մասնակցելու հարցում կողմնորոշվելու բավականին ժամանակ ունեն:

Սակայն դրանից առաջ ադրբեջանցիներն են կանգնած լինելու լուրջ որոշում կայացնելու առջեւ` մասնակցե՞լ 2014 թվականին Երեւանում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը եւ 2015 թվականի աշխարհի թիմային առաջնությանը, որը նույնպես, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մեզ մոտ: Եթե գան, մերոնց մեկնելու մասին գուցե կարելի լինի մտածել: Իսկ եթե` ոչ, մեր շախմատիստներն էլ նույն կերպ վարվելու լրիվ իրավունք կունենան:

Իսկ ի՞նչ կլինի, եթե օլիմպիական եռակի եւ աշխարհի թիմային չեմպիոն Հայաստանը չմեկնի Բաքու: Շախմատային օլիմպիադան մակարդակի առումով մեծապես կտուժի: Չնայած՝ դա կարող է ձեռնտու լինել թե կազմակերպիչ երկրի, թե այդ մրցումներում մեր հավաքականին մշտապես զիջող մրցակից թիմերին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930