Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենը դատարանում հայտնեց, որ իրեն գումար են առաջարկել

Սեպտեմբեր 14,2012 15:12

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվեց դատական վիճաբանությունների փուլը՝ «Մոսկվա» կինոթատրոնում  2010թ. հունվարի 10-ին կատարված գողության գործով: Մինչ մեղադրողը՝ Երեւան քաղաքի ավագ դատախազ Աշոտ Գալստյանը, հանդես կգար մեղադրական ճառով, այս գործով տուժող ճանաչված «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը հայտնեց, որ ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանի հայրը իրենց տնօրինությանը եւ իրեն դիմել է, որպեսզի, որպես քաղհայցվոր, հրաժարվեն  գումարի չափից: Խոսքն այն մասին է,  որ «Մոսկվա» կինոթատրոնը պահանջում է Ստեփանի կողմից գողացված 5.048.000 ՀՀ դրամը եւ 10 հազար ռուսական ռուբլին: Ազատյանն ասաց, որ Ստեփանի հայրը խնդրել է, որ մինչեւ 3 մլն ՀՀ դրամ գումար հայտնեն, որպեսզի  պատիժը թեթեւ լինի:

Մեղադրող Աշոտ Գալստյանը պահանջեց 6 տարի ազատազրկում, մասնավորապես՝ հիմնավոր համարելով Ստեփան Հովակիմյանի կողմից կատարված գողության փաստը: Նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչ օրս որեւէ գործուն քայլ չի ձեռնարկվել կինոթատրոնին պատճառված գումարը վերականգնելու համար:

Ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանը համաձայն չէր կինոթատրոնի պահանջի հետ, իսկ նրա գործով  ներգրավված պաշտպանը՝ Արամ Ճուղուրյանը, խնդրեց ժամանակ՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատական նիստերի դահլիճում է դեռ գրավով ազատված Վահրամ Քերոբյանը: Նշենք, որ նախորդ դատական նիստին դատախազը հրաժարվել է նրա մեղադրանքից: Վահրամի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը դատարանին դիմեց Քերոբյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու խնդրանքով: Aravot.am-ը մեկնաբանության համար դիմեց Բենիամին Հովակիմյանին՝ Ստեփանի հորը, կինոթատրոնի փոխտնօրենի ասածի կապակցությամբ: Նա խոստացավ պատասխանել պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 25-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930