Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորը ոչ թե ՆԱՏՕ-ն էր, այլ՝ FBI-ը՞

Սեպտեմբեր 14,2012 14:39

Ռուսական Аргументы Недели-ն «Լեռնային Ղարաբաղի շուրջ սրացումների համար Միացյալ Նահանգնե՞րն է մեղավոր» վերտառությամբ անդրադարձ է հրապարակել, որը նոր լույս է սփռում Գուրգեն Մարգարյանի սպանության վրա՝  ի հայտ բերելով մինչ այժմ անհայտ փաստեր:

Թերթը պնդում է, որ Հունգարիայի կառավարությանը մոտ աղբյուրներից իրեն հայտնի է դարձել, որ այդ երկրում խիստ անհանգստացած են Հայաստանի և միջազգային հանրության կողմից «Սաֆարովի գործով» հնչեցված քննադատությունից:

Ըստ АН-ի՝  Հունգարիան պարբերաբար նման արտահանձնումներ է կատարում. ամեն տարի Հունգարիան հայրենիք է ուղարկում հունգարական դատարանի կողմից դատապարտված 6-8 մարդու: Եվ Սաֆարովի հանձնումը սովորական սխեմայով է տեղի ունեցել:

Աղբյուրն արձանագրում է, սակայն, որ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած ադրբեջանական քայլերից հետո «Հունգարիան ծայրահեղ տհաճ իրադրության մեջ է հայտնվել»: «Բուդապեշտում հասկանում են, որ այս արտաքսումը (թերթն օգտագործել է դեպորտացիա բառը) շատ հանգիստ կարող է դառնալ կովկասյան «Սարաևոյի կրակոց»»,- գրում է թերթը՝ նկատի ունենալով 1914-ին ավստրիացի ազնվական Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը Սարաևոյում, որը պաշտոնապես Առաջին Աշխարհամարտի պատճառ դարձավ:

«Եթե հիմա Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմ սկսվի, ապա դրա մեղքը զգալի չափով կկրի Բուդապեշտը: Դրանից բացի, այնպես է դասավորվում, որ կատարվածից իրենց օգուտը քաղում են բոլոր կողմերը՝ Հունգարիայից բացի: Սաֆարովի վերադարձը տուն Իլհամ Ալիևին օգնեց բարձրացնել իր հեղինակությունը հայրենիքում: Այնուամենայնիվ, Բաքվում դժգոհ են Բուդապեշտից: Գործարքի մանրամասների հրապարակումից հետո ադրբեջանցի քաղաքական գործիչները ստախոսներ են դիտվում: Նման բան ոչ ոքի դուր չի գա», – շարունակում է АН-ը:

Անդրադառնալով կոնկրետ Մարգարյանի սպանությանը՝ աղբյուրը գրում է, որ «Վաշինգտոնը կարողացավ չոր դուրս գալ ջրից» և սլաքն ուղղել «կրտսեր գործընկերոջ» կողմը: Բանն այն է, որ Բուդապեշտում տխրահռչակ դասընթացը կազմակերպել էր հենց ԱՄՆ-ն: Ընդ որում, ըստ աղբյուրի, դրանք եղել են ոչ թե ՆԱՏՕ-ի դասընթացները, ինչպես շահարկվում է, այլ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյինը: Հայտնի է դարձել, որ ողբերգությունից առաջ հունգարական հատուկ ծառայություններն ամերիկացիներին անմիջապես տեղեկացրել են, որ Սաֆարովը խանութից կացին է գնել: Ամերիկացիները, սակայն, ոչ մի կերպ չեն արձագանքել այս տեղեկությանը: «Հետևանքը եղավ այն, որ գլխակերը հանգիստ կացինը սրելով՝ կտրել է խեղճ հայի գլուխը», – եզրափակում է աղբյուրը:

Ըստ Tert.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930