Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Մարգարյան. «Շակալն ինչքան ուզում է իր մազերի գույնը փոխի, բայց կաշին երբեք չի փոխի»

Սեպտեմբեր 14,2012 14:02

«Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը սառույցի կամ բետոնե պատնեշի առաջին ճեղքվածքն է, ինչը հնարավորություն կտա մեզ, որ մեր հետեւողական աշխատանքի ընթացքում համարժեք գնահատական տրվի»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով Aravot.am-իհարցին՝ բացի բարոյական համատեքստից, իրավական, քաղաքական ասպարեզներում ի՞նչ է տալիս այդ հայտարարությունը Հայաստանին:

«Սա համարժեք գնահատական չէ, այլ սկսված գործի սկիզբն է: Սրանով եւս մեկ անգամ ադրբեջանցիները ապացուցեցին, որ ԼՂ ժողովուրդը չի կարող անվտանգ ապրել նրանց կազմում: Երաշխիքը ԼՂ-ի անկախության միջազգային ճանաչումն է»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը: Նա վստահ է, որ այդ տեսակետը կիսում են նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրները, քանի որ Հայաստանը մշտապես կողմ է եղել, որպեսզի հարցը իր խաղաղ կարգավորումը գտնի Մինսկի խմբի ֆորմատում: «Շակալն ինչքան ուզում է իր մազերի գույնը փոխի, բայց կաշին երբեք չի փոխի»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Իսկ թե ինչպես պետք է Հայաստանն ու մեր դիվանագիտական, պատգամավորական կորպուսը պայքարի հանուն արդարության, կոնկրետ ի՞նչ պահանջներ պետք է դրվեն՝ նկատի ունենալով նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ ԵԺԿ-ին ադամակցող հայաստանյան քաղաքական ուժերը պետք է առավել ակտիվ լինեն, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց. «ՕԵԿ-ն արդեն որոշում կայացրել է, եւ մենք պիտի դիմենք, որ ավելի հետեւողական լինեն, մանավանդ, որ վերջին 10 տարիների ընթացքում Հունգարիայի վարչապետը ԵԺԿ փոխնախագահն է»: Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ փոխնախագահի հրաժարականի պահանջ կդրվի՞: Մարգարյանն ասաց, որ պահանջներ առայժմ չեն դրվի, կհնչեն կոշտ գնահատականներ, որոնք, հայ պատգամավորը հույս ունի, որ կօգնեն հետագայում պահանջներ էլ առաջ քաշելուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930