Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարծում է` միջազգային շատ կառույցներ են դեռ Սաֆարովի հարցին անդրադառնալու

Սեպտեմբեր 14,2012 14:00

Ազգային անվտանգության խորհրդում նախորդ օրը քննարկվել են սեպտեմբերի 15-19-ը  Հայաստանում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունների  կազմակերպման խնդիրները եւ մարդու իրավունքների պաշտպանության  ազգային ռազմավարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա, առաջիկա զորավարժություններն ունեն  քաղաքական նշանակություն, եւ մասնակցելու են մոտ  1700 զինծառայող ոչ միայն Հայաստանից , այլեւ  ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից, լինելու են նաեւ պաշտպանության նախարարության  , ազգային անվտանգության խորհրդի,  ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներից մասնակիցներ: Պարոն Բաղդասարյանի խոսքերով,  զորավարժությունների ընթացքն ու արդյունքները վերլուծելու համար, կստեղծվի ազգային անվտանգության խորհրդի եւ պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքային խումբ:  Նիստում բացի զորավարժությունների անցկացման հարցից, քննարկվել է նաեւ

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազամավարությունը: Պարոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ Հայաստանը  նման փաստաթուղթ ընդունելու միջազգային պարտավորություններ ունի:  Նրա խոսքերով, այդ ռազմավարությունը պատասխանելու է միջազգային կազմակերպությունների  այն զեկույցներին, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները, թերություններն ու անհրաժեշտ  քայլերն են բարձրաձայնում:

Նա ասաց, որ ռազմավարությունը  3 տարվա ընթացքում է կազմվել,  աշխատանքներում  ներգրավված են եղել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի  փորձագետները: Պարոն Բաղդասարյանի խոսքերով, ՄԻՊ ռազմավարության թիրախ են ընդունված կանայք, երեխաները, փախստականները, դատապարտյալները, բռնադատվածներն ու հաշմանդամները: Ռազմավարությունը երեք ուղղությամբ է աշխատելու` օրենսդրական բարեփոխումների իրականացում, ինստիտուցիոնալ բնույթի բարեփոխումների շրջանակում կստեղծվի  միջգերատեսչական հանձնաժողով, որն իր ուշադրության կենտրոնում կպահի մարդու իրավունքների պաշտպանությունը: Երրորդ ուղղությունն էլ`  իրավակիրառական պրակտիկան ,  կմատնանշի`   ինչպես են պաշտպանվում մարդու իրավունքները Հայաստանում:

Պարոն Բաղդասարյանը, անդրադառնալով ադրբեջանա-հունգարական գործարքի վերաբերյալ երեկ ԵԽ ընդունած բանաձեւին , ասաց. «Ընդհանուր առմամբ, ընդունվել են 15 պաշտոնական հայտարարություններ այդ հայտնի պատմության հետ կապված, եւ բոլոր այդ հայտարարությունները բարձր ներկայացուցչական ատյանների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից էին: Այն ինչ տեղի ունեցավ երեկ, եւս մեկ անգամ արձանագրեց, որ միջազգային հանրությունն անընդունելի է համարում, սա մեր համար շատ դրական փաստ է, աշխարհը կիսում է մեր մոտեցումները, որովհետեւ հանցագործությունն աննխադեպ է եւ նաեւ  դրան հաջորդած գործընթացը եւս : Չափազանց կարեւոր է, որ միջազգային հեղինակավոր քաղաքական ատյանը միացյալ դիրքորոշում է որդեգրում այս երեւույթի հետ կապված … երեկ բազմաթիվ մտահոգություններ են հնչել, որ սա կարող է նախադեպ դառնալ տարբեր երկրներում:: Սա  պատահական արձագանք չէ, կարծում եմ` այս գործընթացը կշարունակվի , տարբեր միջազգային խորհրդարանական կառույցներ դեռ այս հարցին անդրադառնալու են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930