Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկին՝ ավելի էժանագին մեքենաներ ձեռք բերելու մասին, այսպիսի մեկնաբանություն տվեց. «Հեռախոսները, ԱԺ շենքը, դրանք բոլորը պետական գործիքներ են: Այսինքն՝ եթե ես համաձայնեի դրան, կնշանակի, որպեսզի ծախսերը շատ չլինեն, ԱԺ-ի նիստերը ոչ թե այստեղ անեինք, այլ՝ Ազատության հրապարակում: Այնպես որ, եթե այդ գիտենք, զիջումներ շատ կան: Եթե 7 հոգիանոց խմբակցությունը մեկ մեքենա ունի, 70 հոգիանոց խմբակցությունը պիտի ունենար առնվազն 10 մեքենա: Ես կարծում եմ՝ իրենց նախահայրերը, երբ որ այդ մեքենաները նստում էին, ավելի թանկ էին բյուջե չունեցող երկրի համար, քան այս ոչ պատճաշ մեքենաները: Վերջին հաշվով դրանք գործիք են, որոնք միջազգային չափանիշներով եթե տեսնենք՝ շատ աղքատիկ վիճակ է… ընդհանրապես ե՛ւ աշխատավարձերը, ե՛ւ մեքենաները»:
Հարցին՝ այսինքն համաձայն չե՞ք, որ պետք է գոտիները սեղմել, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ես էլ լինեի՝ կասեի, որ ժողովուրդն ասեր՝ ինչ լավ տղերք են: Ասում են մեքենաները վաճառեք, այդ փողերը տվեք մեզ ապրենք: Պոպուլիստական բաներ են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ