ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի աղմկոտ հարցազրույցի մեջ բոլոր արտահայտած մտքերն իրո՞ք համապատասխանում են իրականությանը: Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հրավիրած ասուլիսում պատասխանելով այս հարցին՝ ասաց. «Ռուբեն Հայրապետյանի հետ չեմ զրուցել, եւ բոլոր արտահայտված մտքերը, կարծում եմ, չափազանց սուր եւ տգեղ ձեւով են ներկայացված այդ հարցազրույցի մեջ»: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն՝ չե՞ք հավատում, ինչո՞ւ, նա պատասխանեց. «Որովհետեւ ճանաչում եմ Ռուբեն Հայրապետյանին եւ ճանաչում եմ բոլոր անձանց եւ գիտեմ բոլորի հարաբերությունները»: Հարցին՝ այսինքն՝ նա այդքան խիստ արտահայտություններ չէ՞ր կարող անել, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ավելի խիստ արտահայտություններ կարող էր անել, բայց ոչ այդ շրջանակում»:
Հարցին՝ թիվ 1 ընտրատարածքում հնարավո՞ր է դնեք Գագիկ Մելիքյանի թեկնածությունը՝ պարոն Սահակյանը պատասխանեց, որ եթե ԶԼՄ-ներն ուզում են նրա անունը դնել շրջանառության մեջ՝ դա ուրիշ հարց է, բայց իրենք դեռ որոշում չեն կայացրել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ