Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի «վստահության քվեն»

Սեպտեմբեր 14,2012 12:34

Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ՏԻՄ ընտրություններում «հասարակության մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց ՀՀԿ-ին, քանի որ Հանրապետականը բազմաթիվ դրական քայլեր է իրականացրել տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ»։

«ՉԻ» – Իրականում, իհարկե, «հասարակության մեծամասնությունը» պարզապես չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հետեւաբար՝ որեւէ մեկին վստահության քվե չի տվել։ Բայց խնդիրը միայն դա չէ։ Ըստ պրն Շարմազանովի՝ ստացվում է, որ, ասենք, Կաղամբաշատ գյուղի ընտրողներն իրենց ձայնը տվել են գործող գյուղապետ Վաչոյին, որովհետեւ ՀՀԿ-ն լուրջ քայլեր է իրականացրել տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ։ Հետաքրքիր է՝ Էդուարդ Շարմազանովն ինքն իր ասածին հավատո՞ւմ է։

Իրականում աշխատում է բոլորովին այլ մեխանիզմ։ Ասենք՝ որեւէ մեկը գյուղապետ է դառնում (փողով, զոռբայությամբ կամ արդար ընտրությանների միջոցով՝ էական չէ): Ի՞նչ պիտի անի հետո։ Անմիջապես պիտի վազի մարզկենտրոն ու հանրապետական «գրվի», որպեսզի մի քիչ սերմացու տան, մի թիչ գյուղին նայեն եւ այլն։ Ահա այսպես էլ ճեռք է բերվում ՀՀԿ-ի «վստահության քվեն»

 

Ամեն մարդ իրա դարդին

«Հորոխպերմորոխպեր չկա, եղունգ ունես՝ գլուխդ քորի», հայտարարել է

հանրապետական    պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ անդրադառնալով իր եւ հորեղրոր (գեներալ Մանվել Գրիգորյանի) հարաբերություններին:

«ՉԻ» – Հրանտ Գրիգորյանի սրընթաց քաղաքական վերելքն, իհարկե, որեւէ կապ չի ունեցել գեներալ Մանվելի հետ եւ պայմանավորված է եղել բացառապես այդ գործչի բարձր ինտելեկտով եւ մտքի ճկունությամբ։ Սրանում որեւէ մեկը չի կասկածում։ Տվյալ դեպքում շատ ավելի կարեւոր է «եղունգ ունես՝ գլուխդ քորի» արտահայտռւթյունը։ Սրա իմաստն այն է, որ ուրիշների վրա հույս դնել չարժե, ամեն մարդ ինքը պիտի իր գլխի ճարը տեսնի։ Այսինքն՝ Հրանտ Գրիգորյանն իր գլխի ճարը տեսել է պատգամավոր դառնալով։ Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե պատգամավորները պարտավոր են ուրիշների «գլուխը քորել», այսինքն՝ ուրիշների մասին մտածել։

Ի դեպ, եթե պրն Գրիգորյանն իր քաղաքական կարիերան գնահատում է որպես «գլուխը քորել», ապա «եղունգի» ղերում մեխանիկորեն հայտնվում է գեներալ Մանվելը։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930