Այսօր ԱԺ-ում քառօրյա նիստերն ամփոփեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա երեկվա նիստում, երբ քննարկում էր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը, մի արտահայտություն արեց՝ մեջբերելով մի ասացվածք. «Գելի գլխին Ավետարան են կարդում…»:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ո՞ւմ, ո՞ր քաղաքական ուժերին նկատի ունեիք՝ գել ասելով եւ ընդհանրապես չե՞ք մեկնաբանի ի՞նչ էիք ուզում դրանով ասել: Պարոն Վարդանյանը պատասխանեց. «Կան հիմնարար օրինագծեր, որոնք կանխորոշելու են մեր երկրում մի հսկայական ոլորտների ընթացքը: 49 օրենքներից կազմած օրենքը բերել են ԱԺ-ում արտահերթ նիստում օրենքն ընդունել են: Մեր վերաբերմունքն այս կարգի օրենքների վերաբերյալ անհանդուրժելի է: Չի կարելի ասել՝ մենք ենք՝ ինչ ուզենանք կանենք: Հաղթողներին չեն դատում սկզբունքով առաջնորդվել: Ոչ: Հաղթողերին դատում են: Ես կարծում եմ, որ այս կարգի պետության ճակատագրի, մեր ազգաբնակչության, բոլորին առնչվող խնդիրներն առանց հիմնավորելու ընդունելը….: Այնպես որ խոսքը վերաբերում էր մեծամասնությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ