«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ռուբեն Հայրապետյանին, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյանին շատ լավ եմ վերաբերվում»: Թե հատկապես Հայրապետյանի ո՞ր հատկանիշների համար է նման վերաբերմունքը՝ տղայական, ընկերական, թե պատգամավորական ելույթների, Հովհաննես Մարգարյանը չցանկացավ մանրամասների մեջ մտնել:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ այդ պարագայում ի՞նչ գնահատական կտա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համեմատությանը, որտեղ Քոչարյանը Հայրապետյանին շան հետ էր համեմատել: «Կոռեկտ բան չի արել»,- կարճ պատասխանեց ՕԵԿ-ական պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ