Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «ՀՀՇ-ն գենետիկ մտավախություն ունի ԼՂՀ անկախության ճանաչման հետ կապված»

Սեպտեմբեր 14,2012 11:47

 «Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին Aravot.am-ը  խնդրեց մեկնաբանել այն քննադատությունները, որոնք կապված են Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը վայր դնելու հետ: Մասնավորապես, «Ժառանգությանը» քննադատում են անորոշության մեջ, որ ընդամենը մանդատի հարցն այդքան ձգձգեց, եւ որ Րաֆֆի Հովհաննիսյանի նման հնարքներն արդեն չեն էլ զարմացնում: Պարոն Հակոբյանի պարզաբանմամբ՝. «Չեմ կիսում այդ գնահատականները, եթե ոմանց մոտ դա դիտվում է  անորոշություն, լավ կլինի իրենց քաղաքական կեցվածքով ժողովրդին զարմացնեն: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը զարմանալի չէր»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մտահոգություն է հայտնել, որ ԼՂՀ անկախության ճանաչումն այս պահին բանակցային գործընթացը փակուղի կմտցնի: Հարցին՝ չե՞ք կիսում այս տեսակետը՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «92-ի հուլիսի 28-30-ը Գերագույն խորհրդում այս նույն օրակարգում հարցը դրվեց շրջանառության եւ քննարկվեց: Այդ ժամանակ ՀՀՇ-ն էր իշխող մեծամասնությունը: Իրենք այդ ժամանակ, ցավոք սրտի, այդ  նույն դիրքորոշումով ներկայացան: Սա որեւէ մեկի մենաշնորհը չի այս նախաձեռնությունը: Ինչու է համառորեն ՀԱԿ-ը պնդում, որ դրա մեջ ռիսկ կա: Դա գենետիկ մտավախություն է, որ ՀՀՇ-ն ունի, բայց լավ է, որ շատ լուրջ քաղաքական ուժեր արդեն հաղթահարել են դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930